Պատահար`գերեզմանատան մոտակայքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին՝ ժամը 01.07-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 35OD597 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ., ծնվ.1994թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել մոտակա առվակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Պ.-ը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:

 




Լրահոս