
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանը դարձել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:
Այս մասին փաստում է ՌԴ նախագահի ստորագրած հրամանագիրը:
Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկարամյա մարզիչ էր: Նա այդ պաշտոնից հեռացավ 2019 թվականին:
Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Լևոն Ջուլֆալակյանը դարձել է 1988 թվականի Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 1986 թվականին նվաճել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի կոչումը: