Հայաստանը ցանկանում է սադրանք կազմակերպել Ադրբեջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանը ցանկանում է սադրանք կազմակերպել Ադրբեջանում ՝ որոշ մահմեդական երկրների միջոցով», – նման կարծիք է հայտնել Կովկասի Մահմեդականների վարչության նախագահ, շեյխ Ալլահշյուքուր Փաշազադեն:

Վերջինս նման հայտարարություն է արել Գուբա շրջանում ՝ «հավատացյալների» հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ադրբեջանական APA կայքը:

Ըստ նրա, ադրբեջանցիները հրաշալի հարաբերություններ ունեն իրենց երկրում բնակվող, այլ կրոն դավանող ազգերի հետ և հավելել, որ «հանդուրժողականությունը» «հիմնադրել» է Հեյդար Ալիևը, որը շարունակում է Իլհամ Ալիևը:

«Ադրբեջանում կան նոր մզկիթներ, հները վերակառուցվում են: Սինագոգների և եկեղեցիների կառուցումը օրակարգային է»,- ասել է Փաշազադեն:

Հանդիպման ավարտին նա կրկին շեշտել է հայերի կողմից «սադրանք» կազմակերպելու միտման մասին և ասել. «Ոչինչ չի ստացվի»:

Փաշազադեն բնիկ ադրբեջանցի է և ծայրահեղ Շիա մահմեդական:

Նա աշխարհում միակ սուննի – շիա մեծ մուֆթին է:




Լրահոս