ՏԱՐԻՆ՝ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ԵՎ ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2025 թվականին, մասնավորապես, սպասվում է անձնական աճի, կարիերայի եւ ֆինանսների զարգացում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ է սպասվում առանձին կենդանակերպի նշաններին։

Այսպիսով՝ այսօր հերթը երկվորյակներինն ու խեցգետիններինն է։ Բոլորին հայտնի է, որ երկվորյակները հայտնի են իրենց գործնական մտածողությամբ, սրամտությամբ եւ ակտիվությամբ։

Երկվորյակները օդի տարերքն են։ Նրանց կարգախոսն է «Ես մտածում եմ»-ը։

Երկվորյակներն ինչքան էլ լինեն լավը, միեւնույնն է՝ զերծ չեն բացասական կողմերից։ Երկվորյակների բացասական գծերից են անհանգստությունը, ցրվածությունը, երկերեսանիությունը, մակերեսայնությունը, անկայունությունը, դյուրահավատությունն ու շատախոսությունը /բամբասանք/։ Երկվորյակներին աստղագուշակության մեջ իշխում է Մերկուրի մոլորակը, որը գիտելիքի, կապի եւ առեւտրի հովանավորն է։

Եկող 2025 թվականը Երկվորյակների համար բավականին խոստումնալից տարի է։ Այն կլինի փոփոխությունների, ինքնաճանաչման եւ աճի տարի։ Յուպիտերը տարեսկզբից մինչեւ հունիս կլինի անձնական աճի տանը, ինչը կխթանի երկվորյակների ինքնավստահությանը եւ ավելի բաց կդարձնի նոր հնարավորությունների համար։ Այս ժամանակահատվածում երկվորյակները կարող են վերանայել իրենց ինքնությունը, ազատվել հին սովորություններից եւ զարգացնել ներուժը՝ ստեղծելով իրենց անձի իրական տարբերակը։

Երկվորյակների կարիերային կյանքում մեծ հաջողություններ կգրանցվեն 2025 թվականին, հատկապես՝ հունվարից մինչեւ մայիս ընկած ժամանակահատվածում։ Նոր համագործակցությունները, առաջխաղացումները կամ բիզնեսում ներդրումները մեծ արդյունքներ կբերեն։ Տարվա կեսից հետո հնարավոր է՝ նոր ֆինանսական հոսքեր հայտնվեն, անսպասելի եկամտի աղբյուրներ կամ շահավետ ներդրումներ։

Աստղերը հուշում են, որ 2025-ը երկվորյակների կյանքում կլինի անձնական հարաբերությունների խորացման տարի։ Զույգերի համար սա հրաշալի ժամանակ է նոր մակարդակի անցնելու համար, օրինակ՝ ամուսնանալու եւ/կամ համատեղ բնակվելու համար։ Միայնակ Երկվորյակները տարվա երկրորդ կեսին կունենան սիրո նոր հնարավորություններ։

Առողջության տեսանկյունից երկվորյակների համար տարեսկիզբը կարող է լինել մի փոքր անկայուն եւ կարեւոր է ուշադրություն դարձնել սննդին ու հանգստին։ Հանգստացնող մեթոդները, ինչպիսիք են յոգան եւ մեդիտացիան, կօգնեն պահպանել հուզական ու ֆիզիկական հավասարակշռությունը։

Ընտանեկան հարաբերությունները բարենպաստ կլինեն տարվա մեծ մասում, իսկ ճանապարհորդությունները՝ ներառյալ արտերկրային ուղեւորությունները, կբերեն դրական փորձառություններ։ Սկսած 2025 թվականի երրորդ եռամսյակից՝ հնարավոր է բնակարան ձեռք բերել կամ տան պայմանները բարելավել։

Անցնենք խեցգետիններին։ Խեցգետինները ջրի տարերք են։ Խեցգետինների կարգախոսն է «Ես զգում եմ»-ը։

Ուժեղ արտահայտված Խեցգետնի դեպքում անհատը լինում է զգայուն, պահպանող եւ պահպանողական, հնարամիտ, խնամող, ընտանիքին եւ հայրենիքին նվիրված, զգացմունքային, ջերմ, կարեկցող, էմոցիոնալ եւ սիրառատ։ Կարող է լինել սակայն ծայրահեղ կպչուն, կասկածամիտ, դյուրագրգիռ, պերճասեր, քմահաճ եւ դաժան։ Աստղագուշակության մեջ խեցգետնին իշխում է խորհրդավոր Լուսինը, որը արգասաբերության եւ մայրության խորհրդանիշն է։ Խեցգետնում գահակալում է Յուպիտեր բարերար մոլորակը։ Բժշկական աստղագուշակության մեջ Խեցգետինը ղեկավարում է կուրծքն ու ստամոքսը, հիվանդություններից՝ ստամոքսի եւ մարսողության խանգարումները, կրծքի քաղցկեղը եւ այլն։ Բնության մեջ Խեցգետնին համապատասխանում են ջրհորները, անտառային առուները, աղբյուրները, անձրեւն ու խոնավ տերեւները, սաղմնավորման եւ հասունացման ընթացքը։

Եկող 2025 թվականը Խեցգիտնների համար եւս փոփոխությունների տարի է լինելու, ինչպես նաեւ աճի եւ ինքնազարգացման։ 2025 թվականը Խեցգետինների համար կդառնա բուռն տարի սիրային հարցերում։ Վեներայի ազդեցությամբ հարաբերությունները կարող են ձեռք բերել նոր որակ, բայց կարեւոր է խուսափել հարաբերություններում թյուրըմբռնումներից, հատկապես՝ Մերկուրի ռետրոգրադների ընթացքում։ Մարտ եւ հուլիս ամիսները կարող են լինել հարաբերությունների վերականգնման կամ ամրապնդման համար բարենպաստ։

Խեցգետինների համար 2025 թվականի առաջին ամիսները կարող են լինել բարդ աշխատանքի եւ բիզնեսի հարցերում, սակայն հունիսից հետո իրավիճակը կլավանա։ Յուպիտերի եւ Սատուրնի ազդեցությամբ՝ կարիերայում կառաջանան նոր հնարավորություններ։ Եթե Խեցգետինները պլանավորում են սկսել բիզնես, ապա ավելի լավ է սպասել մինչեւ ապրիլ ամիս։

Տարվա առաջին կեսը Խեցգետիններից պահանջում է զգուշավորություն ծախսերի հարցում, հատկապես՝ անշարժ գույքի հետ կապված գործարքների ընթացքում։

2025 թվականը լավ տարի կլինի երկարաժամկետ ներդրումների համար, բայց Խեցգետինները պետք է խուսափեն ռիսկային նախագծերից տարվա կեսերին։

Առողջությունը հիմնականում կայուն կլինի, սակայն մայիսից հետո Խեցգետինները պետք է ուշադրություն դարձնեն փոքր առողջական խնդիրներին, քանի որ դրանք կարող են ազդել առօրյայի վրա։ Խեցգետինները պետք է պահպանեն ակտիվ եւ հավասարակշռված կենսակերպ, որպեսզի կարողանան հաղթահարել հնարավոր սթրեսն ու հոգնածությունը։

Խեցգետնի համաստեղությամբ ուսանողների համար տարվա առաջին կեսը կլինի բարենպաստ, հատկապես ընդունելության քննությունների կամ կրթական հաջողությունների հասնելու համար։ Մայիսին սպասվող քննությունների ժամանակ հաջողության հասնելու հնարավորությունները կկրկնապատկվեն։

Նյութը պատրաստելու համար «Ժողովուրդ» օրաթերթը օգտվել է արտասահմանյան աղբյուրներից։




Լրահոս