ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ-ում աղմկահարույց ազատումները շարունակվում են․ ՀԱԿ ակտիվիստին խոշտանգող քննիչը լքել է համակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեում ազատումները շարունակվում են։ Աղմկահարույց ազատումների մեջ է նաեւ քննիչ Ազատ Գեւորգյանը, որի անունը շոշափվեց ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանին խոշտանգելու դեպքով։

Նշենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։

Իսկ Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնից։

Եվ ահա Արգիշտի Քյարամյանի ազատումից հետո Ազատ Գեւորգյանը չի սպասել, թե ով կնշանակվի Կոմիտեի նախագահ, վերջինս դիմում է գրել ու հեռացել Կոմիտեից։

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խոշտանգման դեպքով հնչել էր քննիչ Ազատ Գեւորգյանի ու Կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի անունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան

 




Լրահոս