Տիգրան Առաքելյանն ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակտիվիստ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Տիգրան Առաքելյանն ազատության մեջ է։ Այդ մասին նա ինքն է գրել սոցիալական ցանցի իր էջում։

«Բարեւ հարգելի ընկերներ, շնորհակալ եմ ծննդյանս տարեդարձի եւ Ամանորի առթիվ բոլոր շնորհավորանքների եւ ջերմ բարեմաղթանքների համար։ 6 ամիս անց «առաջին իսկ» հնարավորությունն է:

Իմացա հաճախ եմ օնլայն եղել։ Մինչ այդ ու դրանից հետո բոլոր ինձ ուղարկած ձեր նամակները կարդալու հնարավորություն չեմ ունեցել։ Թե ով էր իմ տեղը կարդացել չգիտեմ։ Երեւի Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկին…

Հասկանում եմ, որ որոշ հետաքրքրություն պահպանվել է առեղծվածային կալանավորմանս հետ կապված։ Պետք է մի փոքր էլ սպասենք, նախաքննությունը կավարտվի:

Հատուկ լրագրողների համար.

նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ չհրապարակելու վերաբերյալ նախաքննական մարմնում դրել եմ ստորագրությունս։ Որեւէ այլ ինֆորմացիա ունենալու, կամ իմանալու համար դիմեք բացառապես ԱԱԾ֊ին».- գրել է Տիգրան Առաքելյանը։




Լրահոս