![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/l-72x96wh-1140x664z-0.69.jpeg)
Հունվարի 3-ին՝ ժամը 13։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Կոնգո» կոչվող գերեզմանատան տարածքում այրվում է խոտածածկույթ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։57-ին, մարվել՝ 15։31-ին: Գերեզմանատան մոտակա սարալանջին այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: