Անհնար է միշտ հաղթել. Գվարդիոլա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակներում Աուգսբուրգից կրած 0:1 հաշվով պարտությունը:

Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբն, այսպիսով, առաջին անգամ պարտվեց ընթացիկ մրցաշրջանում և կրեց առաջին պարտությունը վերջին 55 անպարտելի խաղից հետո ներքին առաջնությունում:

«Մենք չենք դժգոհում: Պարտվեցինք, որովհետև մեր մրցակիցը մեզանից լավ էր պատրաստված: Գերմանիայի գավաթի խաղարկության ժամանակ մենք արդեն համոզվել էինք, որ «Աուգսբուրգը» շատ լավ թիմ է: Մենք պայքարեցինք, սակայն սա ֆուտբոլ է, սա սպորտ է: Անհնար է միշտ հաղթել»,-Գերմանիայի չեմպիոնների գլխավոր մարզչի խոսքերն է հղում ակումբի մամուլի ծառայությունը:

“Մենք ընդունում ենք այս պարտությունը և պարտավորվում շատ լավ պատրաստվել “Մանչեստեր Յունայթեդի” հետ հանդիպմանը:Չորեքշաբթի մեզ սպասվում է եզրափակիչ:Խոսքը գնում է կյանքի ու մահվան մասին”,- ընդգծեց Գվարդիոլան:




Լրահոս