Ինչպե՞ս է Կալիլին ձեռք բերել Անելկային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլական «Ատլետիկո Մինեյրոյի» նախագահ Ալեշանդրե Կալիլին իր «տվիտերյան» էջում հաղորդել է` իր ակումբի կողմից հայտնի ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկային ձեռք բերելու մասին:

Պայմանագրով նախատեսված պայմանների մասին ավելին չի հաղորդվել: 35-ամյա ֆրանսիացու նախորդ ակումբը եղել է անգլիական «Վեստ Բրոմվիչը», որը նա լքել էր դեռ մարտ ամսին` սկանդալից հետո: Անելկան հանդես է եկել «ՊՍԺի», «Արսենալի», «Ռեալի», «Լիվերպուլի», «Մանչեստեր Սիթիի», «Ֆեներբախչեի», «Բոլտոնի», «Չելսիի», «Շանխայ Շենխուայի»(չին.), «Յուվենտուսի» և «Վեստ Բրոմվիչի» կազմերում: Նա երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, մեկական անգամ`Թուրքիայի և Իտալիայի չեմպիոն, գլխի վրա բարձրացրել է նաև Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև Ֆրանսիայի հավաքականի հետ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:




Լրահոս