ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր ճաշակով որոշել ա, որ օրհներգի տողերի տեղը պիտի փոխվի. Գեղամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ դեռ 1990-ականներին, երբ ընդունվել է օրհներգը, Հայաստանի ակադեմիական երգչախումբը, մաեստրո Չեքիջյանի գլխավորությամբ, հատուկ ձայնագրվել է, մեծամասմբ այդ մշակումն է հնչել։

«Ինչ վերաբերում է խախտումներին։ Դուք ձեր հիմնավորման մեջ նշել եք՝ «հարկ է նշել նաև, որ վերջին շրջանում ՀՀ օրհներգը որոշ միջոցառումների ժամանակ հնչել է նշված տարբերակով և հավանության է արժանացել հանրության շրջանակների կողմից»։

Հասկանում եմ, քանի որ պաշտոնական ձայնագրություն կառավարությունը չուներ, ճաշակի համապատասխան Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տեղերը փոխել կամ Ալեն Սիմոնյանը մի փոքրիկ երգչախումբ է գտել, այս խեղճ մարդկանց քննչական կոմիտե, ԱԱԾ, ԱԺ, այս միջոցառում, այն միջոցառում տանում են և խախտելով ՀՀ օրհներգի մասին օրենքը, արդեն փոխված հերթականությամբ հնչեցում են և հպարատանում են, որ, այո, վարչական իրավախախտում են արել, բայց Հայաստանում արդեն սովորական է»,- ասաց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս