«Սա մեր՝ բոլորիս ամոթն է»․ Մովսես Հակոբյանը՝ արցախցի պաշտոնյաների դատավարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում հունվարի 17-ին կսկսվի Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը:

Բաքուն վերջիններիս մի շարք ծանր հոդվածներով շինծու մեղադրանքներ է առաջադրել «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու» համար։ Ռուբեն Վարդանյանին և Արայիկ Հարությունյանին սպառնում է ընդհուպ ցմահ ազատազրկում։

Ավելի վաղ, Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ այս մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական դրդապատճառներ ունեն և ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ղեկավարների դեմ հաշվեհարդար տեսնելուն։

ArmLur.am-ը զրուցել է ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանի հետ։

-Պարո՛ն Հակոբյան, ի՞նչ գնահատական կտաք ընթացող շինծու դատավարություններին, ի՞նչ ճակատագիր է սպասվում գերեվարվածներին։

-Սա մեր՝ բոլորիս ամոթն է, նորագույն ժամանակներում նման դեպք չի եղել, որ հայ պաշտոնյան գերեվարվի ու ձերբակալվի թշնամի երկրի կողմից։

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ իսկապե՞ս Բաքուն ցմահ ազատազրկման կդատապարտի արցախցի պաշտոնյաներին, թե՞ միջազգային հանրությանը կհաջողվի բռնել ձեռքը ու դադարեցնել այս ապօրինի գործընթացը։

-Իսկ ի՞նչ եք ակնկալում, ինչո՞ւ են ձերբակալել։

-Հայաստանի իշխանությունների քայլերը նրանց ազատ արձակելու ուղղությամբ ինչպե՞ս եք գնահատում, քայլեր տեսնո՞ւմ եք։

-Ես ոչ մի քայլ էլ չեմ տեսնում, Բաքվում այսօր միայն Արցախի ղեկավարությանը չեն դատում, այլ հայ ժողովրդին են դատում։

-Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իր բանակցած խաղաղության պայմանագրում գերիների վերադարձի մասին դրույթ չկա։

-Իրենք գերիներ չեն, հայ ազգի ներկայացուցիչներ են, որոնք դատվում են Բաքվում։

-Իսկ ի՞նչ եք կարծում, ինչը կկանգնեցնի Բաքվին, ո՞ր դեպքում կդադարեն այս ապօրինի դատավարությունները, ու ազատ կարձակվե՞ն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ու մյուս գերեվարվածները։

-Դա հրապարակման ենթակա չի։

-Իշխանության փոփոխությունը կնպաստի՞ գերիների ազատ արձակմանը։

-Ո՛չ, մեզ սպասվող գործողությունների ժամկետների մասին ես արդեն ասել եմ, ոչինչ չի փոխվել։

-Պարո՛ն Հակոբյան, ի դեպ, Բաքուն արցախյան պատերազմի բոլոր մասնակիցներին ֆաշիստ է որակում ու պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել նրանց։

-Այս մասին ես շատ վաղուց եմ ասել, որ նման պահանջ է դնելու։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս