Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը 2 տեսակի նախընտրական վախ է տարածում․ Արման Թաթոյանը բացատրում է՝ ինչու այն չի հաջողվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները 2 տեսակի վախ են տարածում։ Այս մասին նշում է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Ըստ նրա, նախ` փորձում են հնարավորինս շատ մարդկանց հեռու պահել ընտրություններից։ Օգտագործվում են տարբեր մեթոդներ՝ ճնշումներ, սպառնալիքներ, աշխատանքից ազատման վախ, անգամ հարազատների վրա ազդելու փորձեր, իսկ ովքեր ունեն փոքր բիզնես, հաճախ հարկայինն է միանում՝ տուգանքների և ստուգումների միջոցով վախեցնելու նպատակով։

Երկրորդ՝ տարածվում է ավելի լայն վախ՝ ամբողջ ժողովրդին սպառնում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ապա լինելու է պատերազմ։

Տեսանյութում Արման Թաթոյանը մանրամասնում է, թե ինչու դա չի հաջողվելու իշխանություններին։ ( Գ)

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս