Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահի հետ․ ինչ է քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ:

Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին շնորհավորել է բարձր պաշտոնում ընտրվելու առիթով, հաջողություններ մաղթել, ինչպես նաեւ գոհունակություն արտահայտել Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ:

Նախագահ Կոշտայի հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին եւ ընդգծել, որ Հայաստանի Կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը առաջիկա հարմար առիթներով:




Լրահոս