
«Ֆերրարիի» տնօրեն Լուկա դի Մոնտեձեմոլոն լքել է Սախիրում գտնվող ավտոդրոմը` Բահրեյնի «Գրան-պրիի» մրցավազքի ժամանակ:
«Ես չեմ կարծում, որ կարող եմ տեսնել ավելին: Ես այս մրցավազքից մեծ ակնկալիքներ չունեի, սակայն սպասում էի ավելին, քան այն, ինչ որ կա: Հետևելով նրան, թե ինչքան դանդաղ է «Ֆերրարին» ուղիղ ճանապարհի վրա` ինձ մեծ ցավ է պատճառում:
Մեզ անհրաժեշտ է կիրառել լրացուցիչ ջանքեր: Այս շաբաթ մեզ մոտ կլինեն թարմացումներ, որոնք մեզ օդի ու ջրի պես են պետք»,-պատմեց դի Մոնտեձեմոլոն` իտալական La Gazzetta dello Sport-ին: