Արցախցիների մասին խտրական գրառումներով հայտնի փաստաբանը՝ ԲԴԽ անդամ, սկանդալային նախկին նախարարը՝ հանձնաժողովի նախագահ. ինչ է սպասվում ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ՝ հունվարի 20-ին, մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը: Օրակարգում 31 հարց է ընդգրկված:

Խորհրդարանը ԲԴԽ անդամ կընտրի հաջորդ շաբաթ, իսկ թեկնածուն ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն է, որը հայտնի է հատկապես արցախցիների եւ ընդդիմադիրների վերաբերյալ իր խտրական ու ոչ կոռեկտ գրառումներով:

Վերջինիս ՔՊ-ն ավելի վաղ առաջադրել էր Արդարադատության նախարարի պաշտոնում, սակայն 0 ձայնով՝ մերժել նրան:

ԱԺ-ն նաեւ կընտրի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՔՊ-ն այս պաշտոնի համար առաջադրել է Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին:

Նախարար եղած ժամանակ «Covid-19»-ի դեմ պայքարի ընթացքում նախարարության աշխատակիցների իրականացված յուրացումների, ոչ արդյունավետ ծախսերի վերաբերյալ լուրեր էին շրջանառվում Թորոսյանի շուրջ: Յուրացումների փաստով քրեական գործ էր հարուցվել, կալանավորել էին նախարար Թորոսյանի տեղակալին, այլ պաշտոնյաների:

Թորոսյանն այն նախարարն էր, որ նշանակվելուց հետո շատ անվանի բժիշկների ու առողջապահության կազմակերպիչների մասով «լայվ» էր մտնում ու հրապարակային բոլորին թալանի, կոռուպցիայի համար մեղադրում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս