Երևանի ավագանու արտահերթ նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեր տրանսպորտի թանկացումը կասեցնելու հարցը, չի կայանա: Ավագանու ՔՊ եւ «Հանրապետություն» խմբակցությունները չեն ներկայանալու նիստին եւ քվորում չեն ապահովի։
Նիստը կայանալու համար դահլիճում պետք է ներկա լինեն 65 ավագանու անդամներից առնվազն 33-ը։ Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր ստորագրահավաք՝ ավագանու արտահերթ նիստ գումարելու համար, որի ժամանակ պետք է քննարկվի տրանսպորտի թանկացման հարցը։
Ավելի ուշ խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը հայտարարել էր, որ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ 22 ստորագրության փոխարեն հավաքել են 23 ստորագրություն։ «Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին միացել են «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ և ավագանու երկու անկախ անդամ։
Քրիստինա Մուշեղյան