
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է դերասան Դմիտրի Խառատյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով նրան անսպառ եռանդ ու ոգեշնչում՝ արվեստի բռնագավառում հետագա նվաճումների համար։ Խառատյանը, որը հայտնի է կինոյում և թատրոնում իր դերերով, գովեստի խոսքեր է ստացել ՌԴ նախագահից։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Հարգելի Դմիտրի Վադիմովիչ, շնորհավորում եմ ձեր ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ, Դուք հայտնի եք որպես տաղանդավոր, բազմակողմանի դերասան, ակտիվ, եռանդուն և շատ դրական անձնավորություն, օժտված ստեղծագործական լայն հնարավորություններով», – ասված է ուղերձում:
ՌԴ ղեկավարն իր պաշտոնական շնորհավորանքում ընդգծել է դերասանի ներդրումը Ռուսաստանի մշակութային ժառանգության մեջ՝ նշելով նրա բազմամյա ստեղծագործական գործունեությունը։