ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտի 1-ի գործով դատախազ, դատավորին մեղադրողը․ ո՞վ է Կոմիտեի նախագահի նոր տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազությունից կադրերի արտահոսքը ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է:

Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Նկատենք, որ Գեւորգյանը մինչ այդ աշխատում էր Գլխավոր դատախազությունում եւ ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետն էր:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա աշխատել է Արթուր Պողոսյանի ենթակայության տակ, ու, ըստ էության, դա է պատճառը, որ Կոմիտեի նախագահը, ում հետ աշխատել է դատախազությունում, տանում է իր հետ Քննչական կոմիտե:

Նկատենք, որ Գեւորգյանը եղել է մարտի 1-ի գործով դատախազական խմբի մեջ, ավելին՝ եղել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քրեական գործով մեղադրող դատախազը, ու հիմա նա տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս