Բաքվում Ռուսական տունը շարունակում է աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում Ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնը (Ռուսական տունը) շարունակում է աշխատանքը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսական տնից:

«Ռուսական տունն այժմ բաց է: Միջոցառումների իրականացման մասին հայտնի կդառնա օրվա ընթացքում», – ասել է Ռուսական տան ներկայացուցիչը:

Փետրվարի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտնել է, որ փետրվարի 3-ին Բաքուն նոտա է հղել ռուսական կողմին՝ Ռուսական տան գործունեության դադարեցման մասին՝ որպես իրավաբանական անձ գրանցման բացակայության  պատճառով։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հաստատել է, որ Ադրբեջանից նոտա է ստացվել Բաքվում Ռուսական տունը տեղական օրենսդրությամբ որպես իրավաբանական անձ գրանցելու անհրաժեշտության մասին։ Նա նաև ասել է, որ Ադրբեջանում  Ռուսական տունը պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատի վարձակալած տարածքը՝ մոտ ժամանակներս այն ​​վաճառելու պլանների մասին սեփականատիրոջ հայտարարության կապակցությամբ:




Լրահոս