Հրդեհ՝ Հալաբյան փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7-ին՝ ժամը 16:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում (մոտ 30 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին, մարվել՝ 17:38-ին։ Բնակարանի խոհանոցում և միջանցքում այրվել են կենցաղային իրեր, ջերմահարվել են բնակարանի պատերն ու հյուրասենյակը՝ գույքով (15 քմ)։ Հրշեջ-փրկարարները շենքի տարբեր հարկերից տարհանել են 3 քաղաքացու։




Լրահոս