![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/476891519_1040788454757312_614830465809799094_n.jpg)
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ միջազգային և իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադիին: Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության հարցեր և ողջունել ավանդաբար տեղի ունեցող փոխաջակցությունները:
Դեսպան Հակոբյանը և նախարարի տեղակալ Ղարիբաբադին կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության առավել սերտացումն ու համատեղ նախաձեռնությունների մշակումը: