Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տեղափոխվել է հիվանդանոց բրոնխիտի բուժման համար: Sky News-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապը բուժզննում կանցնի ու կշարունակի բուժումը:
Այս շաբաթ Վատիկանում ելույթի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օգնականին խնդրել էր կարդալ իր պատրաստած խոսքը:
«Ես, իմ բրոնխիտով, դեռ չեմ կարող կարդալ: Հուսով եմ՝ հաջորդ անգամ կկարողանամ», – ասել էր նա։






























