Փրկարար ծառայության և ոստիկանության հերթապահ խմբերը ուժեղացված ծառայություն են իրականացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ փրկարար ծառայությունը իրազեկում է․

«Հարգելի´ քաղաքացիներ,

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում, դիտվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, ինչը որոշ հատվածներում առաջացնում է գետնաբուք։
 Ակնկալվում է, որ քամու ուժգնացումը կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամերը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության հերթապահ խմբերը շուրջօրյա ռեժիմով ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ վերահսկելով ավտոճանապարհները և ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։
 Փրկարարական ծառայողները շրջայցեր, հերթապահություններ են իրականացնում ավտճանապարհների խնդրահարույց հատվածներում՝ ապահովելով արագ արձագանք բոլոր արտակարգ դեպքերին․ պատրաստակամ ցանկացած պահի օգնություն ցուցաբերելու։ Անհրաժեշտության դեպքում կատարում են արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերման, քարշակման, քաղաքացիներին անվտանգ տարածք տեղափոխման աշխատանքներ։
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է՝
Պետք է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և լինել առավել զգոն։
 Տեղեկանալ պաշտոնական աղբյուրներից՝ եղանակային փոփոխությունների և ճանապարհային իրավիճակի վերաբերյալ։
Անվտանգությունը բոլորիս պատասխանատվությունն է. պահպանեք զգոնությունը և հետևեք անվտանգության կանոններին»։




Լրահոս