Օսկարյան սկանդալները շարունակվում են․ ո՞վ պետք է նվաճեր լավագույն դերասանուհու մրցանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան լրատվամիջոցներում ակտիվ քննարկվում է «Օսկար» մրցանակաբաշխությունն իր բոլոր առավելություններով և թերություններով։

Ամերիկացի դերասանուհի Դեմի Մուրը չի կարող սրտի ցավ չզգալ այն բանից հետո, երբ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն դերասանուհի անվանակարգին արժանացավ «Անորա» ֆիլմում նկարահնված Մայքի Մեդիսոնը։ Համենայն դեպս այդպես կարծում են երկրպագուները։

Նշենք, որ նույն անվանակարգում «Ոսկե գլոբուս» շահած դերասանուհին հույս ուներ, որ Օսկարի ժամանակ ևս ապահովել է իր հաղթանակը։

Երկրպագուների փոխանցմամբ՝ Դեմի Մուրը չափազանց ծանր է տանում այս կորոսւտը, քանի որ վերջինս արդեն տրամադրված էր, որ տուն է վերադառնալու Օսկարի արձանիկով։

Չնայած սրտնեղելուն և փաստերը, հանգամանքերը ծանր տանելուն Դեմի Մուրն ուրախ է եղել այդ անվանակարգում ընդգրկված դերասանուհիների համար, այդ թվում՝ Մայքի Մեդիսոնի համար։

Ըստ ամերիկյան աղբյուրների՝ Դեմի Մուրի անունը չլսելուց հետ շատ երկրպագուները գնացել են Օսկարի միջոցառմանը հաջորդած խնջույքին՝ քաջալերելու, սփոփելու դերասանուհուն։

Դեմի Մուրի մենեջերը խուսափել է որևէ մեկնաբանություն տալ այս մասին և անգամ որևէ կերպ չի էլ անդրադարձել այս ամենին։

Անդրադառնալով Մայքի Մեդիսոնին պետք է նշել, որ դերասանուհին անակնկալի է եկել, երբ լսել է իր անունը և բեմ բարձրանալով հայտնել է․

«Սա շատ սյուրռեալիստական ​​է: Ես մեծացել եմ Լոս Անջելեսում, բայց Հոլիվուդը միշտ այնքան հեռու և անհասանելի է թվացել, այնպես որ այսօր լինել այստեղ՝ այս բեմում կանգնած, իսկապես անհավատալի է»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս