
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը երեքշաբթի մասնակցել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի հիմնաքարի տեղադրման արարողությանը, հայտնում է Интерфакс-Россия-ն։
Արարողությանը, որը տեղի է ունեցել մայրաքաղաքի պուրակում՝ Ադրբեջանի դեսպանատան մոտ, մասնակցել են նաև ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը, ՌԴ փոխվարչապետ Վասիլի Սավելևը, Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Սագիբ օղլի Մուստաֆաևը և » «Бамовское содружество» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, գրում է ռուսկաան լրատվամիջոցը։
«Անցյալ տարի երկիրը նշեց մեծ տարեդարձ՝ Խորհրդային Միության ամենահավակնոտ շինարարական նախագծերից մեկի՝ ԲԱՄ-ի շինարարության մեկնարկի 50-ամյակը, որը մինչ օրս հսկայական դեր է խաղում մեր երկրի տնտեսության մեջ: Այս տարի «ԲԱՄ» շինարարների ասոցիացիան խնդրել է կանգնեցնել այս շինարարության գլխավոր կազմակերպիչներից Հեյդար Ալիևի հուշարձանը։ Ռուսաստանի կառավարությունը և «Ռուսական երկաթուղիները» ակտիվորեն աջակցել են այս խնդրանքին: Մոսկվայի քաղաքային դումայի հանձնաժողովը որոշել է աջակցել այս խնդրանքին։ «Եվ այսօր ես հրաման ստորագրեցի Հեյդար Ալիևի հուշարձանը կառուցել այստեղ՝ այգում՝ Ադրբեջանի դեսպանատան կողքին», – բացման ժամանակ հայտարարել է Սոբյանինը։