Սերբ երկրպագուներն Ալիևի արձանը ծածկել են Արցախի դրոշով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

First Armenian Front ֆան-ակումբը հայտնում է, որ Եվրոպայի լիգայի շրջանակներում «Պարտիզան»-«Նևֆթչի» խաղից առաջ սերբ երկրպագուները ծածկել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի տակ գրված նրա անունն Արցախի դրոշով:

Նշենք, որ «Պարտիզան»-«Նևթչի» առաջին հանդիպումն ավարտվել է սերբական ակումբի հաղթանակով՝ 3-2 հաշվով:

Հավելենք, որ լուսանկարի տակ հայտնված մեկնաբանություններում սերբ օգտատերերն իրենց զարմանքն էին հայտնում որոշ ժամանակ առաջ տեղադրված արձանի առթիվ և նշում, որ «մի քանի եվրոյի դիմաց» իրենց կառավարությունը կանի ամեն ինչ:

serbia




Լրահոս