Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել․ Դմիտրի Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները «չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել»: Կրեմլն այսպես է մեկնաբանել հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական ​​կառույցներին վերականգնել կապերը ՌԴ-ի հետ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, մեզ շատ բան է միավորում ինչպես երկկողմ, այնպես էլ պատմական, մշակութային առումով, ինչպես նաև ԵԱՏՄ-ի նման կարևոր ինտեգրացիոն ասոցիացիային համատեղ մասնակցության առումով: Եվ, իհարկե, մենք ավելի քան գոհ ենք հայկական կողմի այս փոխադարձ վերաբերմունքից մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարներին և պատրաստ ենք ամեն կերպ զարգացնել դրանք»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:




Լրահոս