
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը դեմոկրատական կուսակցության մի շարք անդամների հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ քաղաքականություն՝ նրանց համար գումար հավաքելով և նրանց աջակցելու համար միջոցառումներ անցկացնելով: Այդ մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրի՝ անցյալ ամիս Բայդենն առանձնազրույց է ունեցել դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նոր նախագահ Քեն Մարտինի հետ եւ իր օգնությունն առաջարկել այն ժամանակ, երբ կուսակցությունը փորձում էր վերականգնել իր կենսունակությունը։ Նշվում է, որ դեմոկրատներն առայժմ հետաքրքրություն չեն ցուցաբերել Բայդենի առաջարկի նկատմամբ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բայդենին իսկական հիմար էր անվանել, որ հենց այնպես միլիարդավոր դոլարներ էր բաժանում Ուկրաինային: Նա ընդգծել է, որ այժմ Վաշինգտոնը օգտակար հանածոների գործարքի շնորհիվ հետ կստանան գումարները։