Երգչուհի Հասմիկ Կարապետյանն իր ինստագրամյան միկրոբլոգի սթորիների բաժնում նորությունով է կիսվել։
Երգչուհին պատրաստվում է նոր երգ ներկայացնել հանրությանը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ երգը կոչվելու է «Կաթիլ»։
Երգչուհին իր սթորի հրապարակմանը կից գրել է․ «Նոր․․․ Ճանապարհին․․․ «Կաթիլ»։ Անձրևոտ ստեղծագործական խառնաշփոթ»։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի հետ զրույցում ավելի վաղ Հասմիկ Կարապետյանը նշել էր, որ այս շրջանում ստեղծագործական առումով ավելի ակտիվ է։

Ա․Ս․





























