Armenian text to speach

Քանի շրջանավարտ կա այսօր հանրապետությունում․ ԿԳՄՍՆ թվեր է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր հանրապետության դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Ավարտական դասարաններում կազմակերպված են «Վերջին դաս» միջոցառումները, որից հետո շրջանավարտները հրաժեշտ կտան իրենց հարազատ կրթօջախներին ու մուտք կգործեն կյանքի մի նոր փուլ:

ԿԳՄՍ նախարարությունից ArmLur.am-ին հայտնում են, որ 2024-2025 ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտելու է 39․819 աշակերտ, իսկ 12-րդ դասարանն ավարտելու է 21․482 աշակերտ:

Վերջին զանգի առթիվ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելելու է Արարատի մարզ:

Հիշեցնենք, որ նախարարը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ մասնավորապես նշելով.

«Այո՛, դպրոցական կյանքը չի կրկնվում, բայց ձեզ սպասվում է մի ամբողջ կյանք, որը կարող է լինել այնպիսին, ինչպիսին կընտրեք՝ ձեր մասնագիտությամբ և զբաղմունքով, ձեր ընկերներով ու սիրելիներով, դուրեկան ժամանցով ու սիրած աշխատանքով։ Չկա մի բան, որ չեք կարող անել, եթե շատ եք ուզում ու շատ ջանք եք դնում դրա համար։

Համարձակ գնացեք առաջ ձեր երազանքների ու նպատակների հետևից՝ սխալներից սովորելով, երբեք չընկճվելով և աճող կենսունակությամբ։ Դպրոցը նաև դրա մասին է՝ ձեզ կյանքին պատրաստելու ոչ միայն գիտելիքներով, այլև էմոցիոնալ և հոգևոր հասունությամբ։ Լավ սովորեք, որ լավ ապրեք։

Բարի՜ երթ»։

Նանիկ Աղասյան




Լրահոս