Բազմիցս նշել ենք, որ մեր հայազգի ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդիրը մշտապես գտնվում է մեր օրակարգում և մեր բոլոր հանդիպումներում այս հարցը միշտ տեղ է գտնում. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պնդելով, որ «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի հյուրերի հետ ևս քննակվում է այդ հարցը։
«Բնականաբար, մեր միջոցառմանը նաև մարդու իրավունքների ոլորոտում բավական հայտնի գործընկերներ կան, որոնք Երևան են ժամանել։ Խոսելով Մարդու իրավունքների ոլորտի մասին, մենք չենք կարող և ցանկություն էլ չունենք չանդրադառնալու այդ թեմային, հակառակը՝ դա մեր առաջնահերթությունների ցանկում է»,-ասաց ԱԳՆ փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։




























