Armenian text to speach

Մոսկվայում շարունակվում է Վլադիմիր Պուտինի և Հաքան Ֆիդանի հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությանը, այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն:

«Արտգործնախարար Հաքան Ֆիդանին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպումը սկսվել է ժամը 19:30-ին և շարունակվում է», – հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչը։




Լրահոս