Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Հանրապետության Վահագն Խաչատուրյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ Հանրապետության տոնի առիթով այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ՝ նշելով, որ խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են ՀՀ երկարաժամկետ ուղեկիցներ։
«Սարդարապատի հերոսամարտով առարկայացած Առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ, նրա գոյությունը տևեց ընդամենը երկու տարի մի քանի ամիս, բայց Առաջին հանրապետությունը մեզ չորսուկես դար պետականազուրկ ազգից կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի։ Մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ, հանրապետություն, որտեղ իշխանության տերը Հայաստանի ժողովուրդն է, և նա է, որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով և ինչպես պետք է կառավարի պետությունը»։




























