Տեւական ժամանակ է ինչ Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի գործով քաղաքապետարանի պաշտոնյաների է ձերբակալում։
ArmLur.am-ը փորձեց Հակակոռուպցիոն կոմիտեից պարզել, թե ձերբակալությունների արդյունքում քանի անձ է հայտնվել մեղադրյալի աթոռին։
Ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին.«2025թ. ընթացքում անավարտ քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավված` Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնատար անձանց թիվը 9 է, որոնցից 5-ը վարչական շրջանների պաշտոնատար անձինք են, իսկ 4-ը` քաղաքապետարանի (2-ը քաղաքապետարանի նախկին աշխատակից են):
Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով մեղադրյալների թիվը՝ 10 է։ Նրանցից 3-ը քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են, 7-ը` վարչական շրջանների:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում

























































































