Ջոն Մաքքեյն առաջարկել է Ուկրաինային զենք տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինային զենք տրամադրելու կոչով հանդես է եկել Էստոնիայում գտնվող ամերիկյան հանրապետական, սենատոր Ջոն Մաքքեյնը, տեղեկացնում է Reuters-ը:

«Մենք պետք է Ուկրաինային զենք տանք, որպեսզի նա կարողանա ինքն իրեն պաշտպանել», – տեղական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հայտարարել է 77-ամյա սենատորը:

ԱՄՆ-ի 2008թ.-ի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու Ջոն Մաքքեյնը համարում է, որ «Ռուսաստանը սպառնում է իր հարևանին»:

«Ռուսաստանը սպառնում է Արևմուտքին, ակցիաներ կազմակերպելով Ուկրաինայի արևելքում: Հնարավոր է, նա ցանկանում է ուժգնացնել իր ազդեցությունը հարավում», – ենթադրել է նա:




Լրահոս