ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ արժե Դիլիջանում ամառային հանգիստը. գներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառը նոր է սկսվում, սակայն Դիլիջանում՝ Հայաստանի ամենագեղեցիկ ու հանգիստ մթնոլորտ ունեցող ուղղություններից մեկում, արդեն հայտնի են հյուրանոցների գները։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա ամառային սեզոնին 5 օրյա հանգստի արժեքները Դիլիջանում սկսվում են 64 000 դրամից և կարող են հասնել մինչև 825 000 դրամ՝ կախված ընտրած հյուրանոցից, սենյակի հարմարություններից և ծառայությունների ցանկից։

Մասնավորապես՝

• Lux Villa & Pool Dilijan-ում 6 օր հանգստի արժեքը կազմում է 825 000 դրամ,
• Ani Forest Hills Hotel and Resort-ում՝ 310 000 դրամ,
• Կիրովի տուն հյուրանոցում՝ 175 000 դրամ,
• Dilijan Park Resort & Villas-ում՝ 120 000 դրամ,
• Hover Boutique Hotel-ում՝ 425 000 դրամ,
• Dilijani Tun Hotel & Restaurant-ում՝ 396 000 դրամ,
• Aurora Luxe-ում՝ 306 000 դրամ,
• DiliJazz Hotel & Restaurant-ում՝ 467 500 դրամ,
• Paloma Bed and Breakfast-ում՝ 89 280 դրամ,
• Talda Guest House-ում՝ 64 000 դրամ։

Հյուրանոցների մի մասը առաջարկում է համալիր փաթեթներ՝ ներառյալ սնունդ և այլ հարմարություններ, իսկ որոշներն էլ ներկայացնում են միայն գիշերակացի արժեքը։ Այս պատճառով գների տարբերությունները հաճախ պայմանավորված են ոչ միայն սենյակի դասով, այլ նաև սպասարկման ու պայմանների համալիրով։

Դիլիջանը շարունակում է մնալ սիրելի ուղղություն բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են բնության խաղաղությունն ու լեռնային օդի թարմությունը։

Մարիանա Սարգսյան




Լրահոս