
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի խնդրի ՆԱՏՕ-ին քննարկել Իրանի դեմ գործողությանը մասնակցելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն լեհական TVP Info հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես վստահ չեմ, որ նման հնարավորություն գոյություն ունի», – պատասխանել է Ռյուտեն լրագրողի հարցին։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում իրականացրեց։ Փոխադարձ հարվածները շարունակվում են։ Երկու կողմերն էլ հայտնում են այդ հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների մասին։ ԱՄՆ-ն զինված հակամարտության մեջ մտավ դրա սրացումից ինը օր անց. հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը հարձակվեցին Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։