ArmLur.am-ը շարունակում է շարքը, որի ընթացքում իրավական ոլորտը լուսաբանող լրագրող Քնար Մանուկյանը պատմում է Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց ճակատագրերի մասին։
Իգոր Օհանյանը բանտում է հայտնվել 29 տարեկանում։ Ինչպես նա է պատմում՝ կյանքը 180 ատիճան փոխվեց, ամեն ինչ քանդվեց։
31 տարի բանտում անցկացրած 60-ամյա Իգորը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2 անձի սպանության համար։ Սևանի բանտի «լույսի մարդ»-ը զղջում է կատարվածի համար։ Բանտում գտնվելով՝ կորցրեց որդուն, անգամ նրա հուղարկավորությանը ներկա չգտնվեց, իսկ միակ դստեր աչքերի մեջ միշտ տեսնում է մի հարց․
«Պապ ինչի՞ մերը չես, ինչո՞ւ դարձար մարդասպան»։
Մանրամասները՝ հաղորդաշարի հերթական համարում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

























































































