Armenian text to speach

Ամերիկայի գավաթի խաղի ժամանակ ծեծկռտուք է սկսվել բասկետբոլիստների միջև․ 7 խաղացող որակազրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բասկետբոլի միջազգային ասոցիացիան պատժամիջոցներ է կիրառել Արգենտինայի ու Դոմինիկյան Հանրապետության բասկետբոլի հավաքականների նկատմամբ, տեղեկացնում է ՖԻԲԱ-ի կայքը:

Ամերիկայի գավաթի խաղի ժամանակ ծեծկռտուք է սկսվել երկու թիմերի բասկետբոլիստների միջև:

ՖԻԲԱ-ն որոշել է «Սան Անտոնիո Սփըրսի» խաղացող Դևիդ Ջոնս-Գարսիային որակազրկել 2 խաղով մրցակցի դեմքին մի քանի անգամ հարվածելու համար: Մյուս դոմինիկացիներ Խուան Գերերոն, Խուան Սուերոն և Անխել Դելգադոն որակազրկվել են 1 խաղով: Դոմինիկյան Հանրապետության հավաքականը պետք է վճարի 20 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք:

Արգենտինայի հավաքականի կազմում 2 խաղով որակազրկվել է Գոնսալո Բրեսանը, իսկ մեկականով՝ Ֆրանսիսկո Կաֆարոն ու Խուան Վոլետը: Արգենտինայի հավաքականի մարզիչը պետք է վճարի 2 հազար ֆրանկ տուգանք, իսկ բասկետբոլի ֆեդերացիան՝ 20 հազար:

Այդ մրցավեճում դոմինիկացիները հաղթել են 84:83 հաշվով:




Լրահոս