Պատգամավոր դառնալու հերթը հասավ Մելիքյանին. pastinfo.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության կազմում կրկին փոփոխություն կկատարվի:

Դավիթ Հարությունյանը Նախագահ Սերժ Սարգսյանի` այսօրվա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Հետևաբար՝ վաղաժամկետ կդադարեն պատգամավորի լիազորությունները: Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 12-րդ հոդվածի «գ.1» կետի համաձայն` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե նա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ առևտրային կազմակերպությունում նշանակվել (ընտրվել) է պաշտոնում:
Համապատասխան փաստաթղթերի հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն և հնգօրյա ժամկետում ուղարկվում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ, այդ մասին  հանձնաժողովին իրազեկելուց հետո, մեկշաբաթյա ժամկետում տրվում է կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:
Այս պահին ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն նախորդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանն է:
Հոդվածը՝ pastinfo.am-ի:




Լրահոս