Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լենինգրադյան փողոցում հնչած կրակոցների գործով երեք ձերբակալված կա․ ինչ է պարզվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ Լենինգրադյան փողոցում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Երեք անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

ArmLur.am-ը հայտնել էր, որ Լենինգրադյան փողոցում աննախադեպ կրակոցներ էին հնչել տարբեր զենքերից։ Լենինգրադյան փողոցի հայտնի «պոչտայի շենքի» մոտ ականատեսները լսել են կրակոցի ձայներ։ Տարածքը անմիջապես փակվել է ոստիկանության կողմից, իսկ ամբողջ ճանապարհահատվածը այս պահին արգելափակված է։

Shamshyan.com-ն էլ դեպքի վայրից հայտնել էր, որ իրավապահները նշված շենքի բակում հայտնաբերել են տարբեր զինատեսակներից կրակված պարկուճներ՝ ատրճանակի և ինքնաձիգի։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կան տուժածներ։ Մի քանի խմբեր մեկնել են Երևանի տարբեր հիվանդանոցներ՝ դա պարզելու համար։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս