Armenian text to speach

Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի տարածման վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)։

Այս մասին հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 25-ին ArmenianWikileaks տելեգրամյան ալիքում  ինտիմ բնույթի տեսանյութեր են հրապարակվել՝ իբրև Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և  մի կնոջ մասնակցությամբ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ենթադրաբար Արշակ սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։




Լրահոս