Armenian text to speach

3-ամյա Տիգրանի հայրը կալանավորվել է. ՔԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

3-ամյա երեխայի առերևույթ սպանություն կատարած անձը կալանավորվել է:

ԶԼՄ-ներին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ավելի վաղ հայտնել էր, որ կատարվածը սպանություն է, ինչի մեջ մեղադրվում է երեխայի հայրը:




Լրահոս