ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբի եղբոր որդուն են ձերբակալել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն տեղափոխվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Լեդի Հակոբի եղբոր՝ Սիմոն Հակոբյանի որդին՝ Ստեփան Հակոբյանը:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան Երևան քաղաքի “Բարեկամության” մետրոյի մոտակայքից ձերբակալել են ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներն ու հատուկ ջոկատայինները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ իրեն հայտնի է դարձել, որ Ստեփան Հակոբյանը հետախուզման մեջ է սպանության գործով, երբ 2006 թվականին Մալաթիա-Սեբաստիա փողոցում հրազենային կրակոցներով սպանվեց Վահան Զատիկյանի որդին, և կրակոցների արդյունքում սպանվել էր նաև պատահական մեկ անցորդ:




Լրահոս