Armenian text to speach

Հրազդան գետում հայտնաբերվել է դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ հունվարի 12-ին  տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները։

Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Հայտնաբերվել է անձը չպարզված դի։ Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն, պարզվում է։




Լրահոս