ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ամփոփում է 2025 թվականի աշխատանքները։ ArmLur.am-ը հետաքրքրվել է, թե արդյոք քննվել են բանակում չծառայած ՔՊ-ականների և նրանց չծառայած որդիների ազատման հիմքերը։
ArmLur.am-ը բազմիցս գրել է, որ իշխող խմբակցության պատգամավորներից շատերը նույնպես պարտադիր զինծառայություն չեն անցել: Բանակում չծառայած պատգամավորներն են՝
Էդուարդ Աղաջանյանը,
Վլադիմիր Վարդանյանը,
Կարեն Սարուխանյանը,
Արեն Մկրտչյանը,
Վաղարշակ Հակոբյանը,
Բաբկեն Թունյանը,
Սարգիս Խանդանյանը:
Տարբեր պատճառներով պարտադիր զինվորական զինծառայությունից ազատվել են նաև ՔՊ-ական պատգամավորների և պաշտոնյաների որդիները:
Զինծառայությունից ազատված են ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի երկու որդիները՝ Աշոտ և Վլադիմիր Ղալումյանները:
Զինծառայությունից ազատված են նաև ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի երկու որդիները՝ Միսակ և Նարեկ Հովակիմյանները: Ըստ մամուլում հրապարակվող տեղեկությունների՝ երկուսն էլ ազատվել են առողջական հիմքով:
Գուրգեն Արսենյանի կրտսեր որդին՝ Գուրգեն Արսենյանը ևս առողջական հիմքով է ազատվել բանակից։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























