Կոնտեն ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթըր Յունայթեդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է մարզել «Մանչեսթըր Յունայթեդը»: Այս մասին հայտնում է The Times-ը:

Նշվում է, որ Կոնտեի գործակալն արդեն բանակցել է ակումբի ղեկավարների հետ և քննարկել մասնագետի տեղափոխության հարցերը:

«Յունայթեդ»-ի ղեկավարները արդեն կազմել են թիմի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակը, որոնց թվում են նաև Լուի վան Գալը, Կարլո Անչելոտին և Դիեգո Սիմեոնեն:




Լրահոս