«Էյր Արմենիա»-ի չվերթը փակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էյր Արմենիա» հայկական ընկերությունն այսօր իրականացնելու է  Երևան-Դոնի Ռոստով վերջին չվերթը: Ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը armlur.am-ին հավաստիացրեց, թե նշված չվերթը մինչև հուլիսի 22-ը չի գործելու և հայտնի չէ, թե դրանից հետո այն երբ կվերականգնվի:

Ա. Ավետիսյանի խոսքերով, այս պահին վնասով են աշխատում նաև «Էյր Արմենիայի» Երևան-Սոչի և Երևան-Կրասնոդար չվերթները, որոնք առայժմ շարունակելու են գործել:

Հայտնի չէ նաև, թե մատչելի ավիատոմսերի խոստումներով շուկա մուտք գործած ավիափոխադրողն առաջիկայում կվերանայի՞ տոմսերի գները: Ամեն դեպքում ընկերության տնօրենը հավաստիացնում է, որ ռուսական փոխադրողները ծանր դեմպինգային քաղաքականություն են իրականացնում տեղական ավիափոխադրողի հանդեպ և հատկապես 49 եվրոյով առաջարկվող, բայց իրականում ավելին արժեցող Երևան-Մոսկվա ավիատոմսի կեղծված գնի դեմ իրենք առաջիկայում բողոք են ներկայացնելու:




Լրահոս