Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի օրը Պանթեոնը մարդաշատ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոն՝ բանաստեղծին հարգանքի տուրք մատուցելու են այցելել Հոբելյանական միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովի անդամները, բազում արվեստագետներ, արվեստասերներ։

Հանձնաժողովի անդամներն ու ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել բանաստեղծի շիրիմին։

Դպրոցականներն ասմունքել են, ապա ներկաները ունկնդրել են նաև հեղինակի ընթերցմամբ ձայնագրություններ։

Հովհաննես Շիրազի 100-ամյակի կապակցությամբ միջոցառումներ են անցկացվելու Երևանի հանրակրթական և արվեստի դպրոցներում։ Տարին ամփոփվելու է հոկտեմբերին՝ հոբելյանական երեկոյով։

Հոբելյանական տարին նշանավորվելու է Հովհաննես Շիրազի որոշ ստեղծագործությունների վերատպագրմամբ։

Հոբելյանական միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովի անդամ է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս