Armenian text to speach

Պուտինի և Թրամփի՝ Չինաստանում հանդիպելու վերաբերյալ դեռևս քննարկումներ չկան. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավորությունը՝ ՌԴ նախագահի Չինաստան կատարելիք այցի ընթացքում, դեռևս չի քննարկվում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ նման քննարկումներ չկան»,- պատասխանել է նա համապատասխան հարցին:

Նշենք, որ Պեկին կատարած պաշտոնական այցի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը այս տարվա առաջին կեսում կայցելի Չինաստան:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 14-15-ը Չինաստանում կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:




Լրահոս